«Լրիվ քյառթու-գողական բազառ էր»․ SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը մանրամասներ է հայտնում իրեն բերման ենթարկելու դեպքից

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Հյուսիսային պողոտայից բերման էին ենթարկել Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին: Ավելի ուշ Հայկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ժողովուրդ բաց են թողել, տասը օրվա մեջ դանակս էլ հետ կտան։ Անպայման կհրապարակեմ մոդելը, որ դուք էլ ունենաք ձեր մոտ նույն մոդելի դանակից, օրենքը չի արգելում դանակ կրել, օրենքը արգելում է սառը զենք կրել։ Իսկ սառը զենք ամեն երկաթի կտոր չի կարող համարվել»։

Factor.am-ի հետ զրույցում Հայկը մանրամասներ հայտնեց իր բերման ենթարկման, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին։ Նա կատարվածը ծրագրված քայլ չհամարեց՝ ասելով, որ ինքը հայտնվել է պատահական մի իրավիճակում․ «Ընկերներով սրճարանում նստած էինք, ու տեսա, որ դրսում հինգ-վեց ոստիկան մի տղայի հետ ակտիվ զրուցում են, ձեռքով-ոտքով էին խոսում, հասկացա, որ կոնֆլիկտի պես մի բան է, իսկ անցնող մարդիկ անտարբեր էին, գնացի տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում։ Իրենց կողքը, աստիճանների վրա նստեցի, որ հասկանան՝ իրանց սխալ չպիտի չպահեն, այլ գործեն օրենքով»։

Հայկը պատմեց, որ իրեն նկատելուց հետո, ոստիկաններն ագրեսիվ պահվածք են դրսևորել, ինքն էլ հետագա քայլերը որոշել է տեսանկարահանել, միացրել է ուղիղ եթերը, որը նկատելուց հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են արդեն իր մոտ եղած դանակից խոսել․ «Երբ «լայվը» անջատեցի, սկսվեց անձնական խոսակցության պես մի բան՝ «ախպեր լավ տղա ես խաղում ֆեյսբուքում», «նկարում ես, որ մեր հացին վայիս լինես, ես ընտանիք եմ պահում», ու նմանատիպ բաներ։ Լռիվ քյառթու-գողական բազառ էր»,- կատարվածը բնութագրեց Հայկը։

SOS TV-ի հիմնադիրը տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակցիներն այնպես են հագցրել ձեռնաշղթաները, որ հետո դրանք հանելու համար բավականին մեծ ջանքեր է պահաջվել։ Ձեռնաշղթաները հագցնելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն ու Հայկ Բարսեղյանը կրկին զրուցել են, նրանք խնդրել են հեռացնել տեսանյութը, Հայկը համաձայնվել է․ «Ինձ թվաց, որ խոսացինք, պրծանք, հիմա պիտի ազատ արձակեն, բայց նախ՝ ձեռնաշղթաները չէին կարողանում հանել, մի խայտառակ տեսարան էր, կոմեդիա։ Հետո ինձ ասացին, որ պետք է գնանք բաժին, ինձ թվաց՝ տանում են, որ կտրեն-հանեն ձեռնաշղթաները, բայց կեսից պարզեցի, որ չէ, բերման են ենթարկում, ասացի լավ, օրենքով ենք խոսելու մինչև վերջ ու պատասխան եք տալու ամեն արածի համար»։

Հայկը նշեց, որ ոստիկանությունում իր նկատմամբ վատ վերաբերմունք չեն ցուցաբերել և գործել են օրենքի սահմաններում, դանակը վերցրել են փորձաքննության: «Պրոբլեմը եղել է դրսի ներվայնացած-հիստերիկ ոստիկանների հետ, դանակս պետք է զանգեն՝ հետ վերադարձնեն փորձաքննությունից հետո, բայց քանի որ իմ դանակն այնքան կարևոր է, որքան Ձեզ համար հեռախոսը, հիմա ճանապարհին եմ, գնում եմ այն հետ վերցնեմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Լիլիթ Շաբոյան