Եթե հանձնաժողովի փոխնախագահ դառնալը սկզբունքային լիներ, ես այդ հարցն այլ ձևով կլուծեի. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
Բոլորը

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում :

Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իշխանութունը ընդդիմությանը չի կարող պարտադրել։ «Իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի պարտադրելու ընդդիմության վարքագիծ, իրավունք չունի ասելու՝ այս թեկնածուին չենք սիրում, կամ սիրում ենք, ընդունում ենք, կամ չենք ընդունում։ Իրենք պարտավոր են հարգել ընդդիմության որոշումն ու կատարել իրենց քվերկությունը։ Երկրորդը՝ հրաժարվել, նշանակում է այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Ոստի ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին և նախագահի տեղակալի կարգավիճակը հանձել իշխանությանը»։

Ղազինյանը նաև մանրամասնեց, որ խմբակցության որոշելիքն է լինելու՝ նորից կառաջադրեն իր թեկնածությունը, թե ոչ։ Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է պատճառը, որ իր թեկնածությունը չի ընդունվում, պատգամավորը նշեց, որ վերջին երկու նիստերին երկու մահացու վտանգավոր օրակարգեր է առաջ քաշել, որոնք վերաբերում են պատերազմին, այն հարցին, որ հնարավոր էր հոկտեմբերի 7-ին կանգնեցնել պատերազմը՝ ուստի մեղավորները պետք է պատժվեն։

«Պարոն Քոչարյանը պետք է որակի այն սուբեկտին, ում անգործության կամ գործողության հետևանքով զոհվում է 3600 մարդ, և նաև որակի, թե ինչպես կանվանի այն մարդուն, ով նույն սպանված մարդկանց գերեզմանին գնում, չոքում է։ Ինքը սիրում է այդ որակումը տալ իր ղեկավարի հասցեին, թող շարունակի դա անել»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորը նշեց՝ քննիչ-հանձնաժողովը իրավունք չունի ղեկավարել Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը սկզբունային չի համարում, կարծում է անգամ, որ դա պաշտոն չէ։

«Եթե հանձնաժողովի փոխնախագահ դառնալը սկզբունքային լիներ, ես այդ հարցն այլ ձևով կլուծեի։ Իշխանության վարքագծը ստիպեց ընդդիմությանը մնալ կոշտ դիրքերում։ Իրենք սրա համար կրում են քաղաքական պատասխանատվություն, հանձնաժողովը անգործունակ է, դիսֆունկցիոնալ վիճակում է գտնվում»։

Մանրամասները՝ տեսանյութում: