Դանակահարություն Արմավիրում. 22-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Լուրեր

13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
Բոլորը

Արմավիրի մարզում մարտի 21-ի գիշերը սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա Նարեկ Պողոսյանին, ով հիվանդանոցում մահացել է: 

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Պողոսյանին դանակի յոթ հարված է հասցրել 1999 թ. ծնված Վաղինակ Մ.-ն՝ պատճառելով մահ:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, Վաղինակ Մ.-ն ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Վաղինակ Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: