ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է համակարգչային գիտությանը և ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողով

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում մեկնարկել է «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը. տեղեկացնում են ԳԱԱ-ից:

Գիտաժողովի նպատակն է խրախուսել գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը համակարգչային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները, զարգացման հեռանկարները, փոխանակելու փորձը: Գիտաժողովին առկա և առցանց մասնակցում են ավելի քան 70 հետազոտողներ և ճարտարագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Վրաստանից, Իրանից:

Նիստերի հիմնական քննարկվող թեմաները նվիրված են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ամպային և բարձր արտադրողականությամբ հաշվարկների, իմացական ալգորիթմների և մոդելների, գաղտնագրության և կիբերանվտանգության, դիսկրետ մաթեմատիկայի և կոմբինատոր վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունների, ինֆորմացիայի և կոդավորման տեսության, բաշխված համակարգերի, կերպարների ճանաչման և պատկերների մշակման, հեռահաղորդակցության և ցանցերի հետ կապված հարցերին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը նշեց, որ այս միջոցառումը նաև հնարավորություն է արտասահմանցի գիտնականների համար ծանոթանալու Հայաստանի հետ: «Հայաստանի համար հիմա դժվար ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք աշխատել: Մենք գիտության մարդիկ ենք, և միայն մեր աշխատանքը կատարելով կհասնենք ամեն ինչի», – ասաց նա:

Գիտաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը: «Այս միջոցառումը շատ կարևոր է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ հետաքրքիր քննարկումներ և գիտական արդյունքների բարելավում», – ասաց նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը խոսեց համակարգչային գիտության կարևորության մասին: «Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ոլորտը զարգացած է, իսկ մեր օրերում համակարգչային գիտությունը, հաղորդակցությունը շատ կարևոր են: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովի մասնակիցներին իրենց աշխատանքներում», – ասաց նա:

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միշել Դայդեն ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շեշտեց համակարգչային գիտության կարևորության մասին անվտանգության ոլորտում:

Գիտաժողովի նիստերի ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց զեկույցներն ու աշխատությունները: Դրանք կամփոփվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Գիտաժողովի հովանավորն է ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարության Գիտության կոմիտեն։ Գիտաժողովի աշխատանքներին տեխնիկապես աջակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի կապի միջոցների ինստիտուտը և ASNET-AM Հայաստանի գիտակրթական համակարգչային ցանցը։

Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 1-ը։