Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին խուլիգանություն էր նախապատրաստել․ ՔԿ

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը բազմաթիվ քաղաքացիների մասնակցության մասին, նախապատրաստել է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, այն է՝ խուլիգանական, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործողություններ:
Իր մտադրությունն իրագործելու նպատակով Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկից նախապես ձեռք է բերել և իր մոտ թաքցրել է 6 հատ «Արտիկուլ N SP1007 պիրոբատերի կապ» անվանումով F4 3,5 գրամ քաշով պայթուցիչ, ինչպես նաև՝ 1 պարսատիկ ու դրա համար օգտագործվող քարեր և ուղևորվել է միջոցառման վայր՝ Հանրապետության հրապարակ՝ նպատակ ունենալով դրանց գործադրմամբ խափանել միջոցառումը՝ քաղաքացիների շրջանում առաջացնելով վախի, տագնապի, անհանգստության զգացում, այդ կերպ վերջիններիս հեռացնել միջոցառման վայրից, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կրելու կասկածանքով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննոթյուն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: