Ավարտվել է սպանության փորձի և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Լուրեր

19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Արագածի փողոցի տներից մեկում խնջույք է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում խնջույքի մասնակիցներից երկուսը, գարեջուր գնելու նպատակով, դուրս են եկել տանից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվել փողոցում զբոսնող, նույն թաղամասի բնակիչներ, ամուսնական զույգի հետ՝ շան հաչելու պատճառով, որի ընթացքում երիտասարդներից մեկը գարեջրի շշի պարունակությունը լցրել է շան վրա:

Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները, չնչին շարժառիթով, խուլիգանական մղումներից ելնելով, իրենց անձի գերակայությունն ընդգծելով, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով հարվածելով նրա դեմքին ու գցելով գետնին:

Այդ ընթացքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով շենքի բակ են մտել խնջույքի այլ մասնակիցներ ևս և խմբի կազմում շարունակելով տղամարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ հայհոյել են, ինչին միջամտել է վերջինիս կինը՝ փորձելով հանդարտեցնել ամուսնուն ծեծի ենթարկող անձանց, սակայն երիտասարդներից մեկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նշված միջադեպին մասնակից են դարձել նաև նույն ժամանակ և նույն փողոցի մեկ այլ տանն անցկացվող խնջույքի մասնակիցներ ևս, որոնցից մեկը, միջադեպի աղմուկ-աղաղակի և ավտոմեքենայի արգելակման բարձր ձայնը լսելով, կարծել է, թե վրաերթ է տեղի ունեցել, և այդ մասին հայտնել է ներկաներին:

Լուրը լսելուն պես՝ խնջույքի մասնակիցներն իջել են բակ, որտեղ նրանցից մեկը, տեսնելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ընկերն ուզում է մոտենալ բակում վիճաբանողներին, փորձել է կանխել, խոչընդոտել նրա առաջխաղացումը, սակայն նա, իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածել է իր գործողությունները խոչընդոտողի կրծքավանդակի ձախ հատվածին: Այս կերպ հաղթահարելով արգելքը՝ նա մոտեցել է վիճաբանողներին ու խմբի կազմում բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ վիճաբանողներին հանդարտեցնողների նկատմամբ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է երկու անձի՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, վիճաբանել է ներկաների հետ, որի ընթացքում վիճաբանող կողմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների նկատմամբ, հայհոյել են, վախի մթնոլորտ առաջացրել, գարեջրի շշեր են նետել շենքի բակ իջած անձանց ուղղությամբ, վնասել բակում կայանված «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում վիճաբանողներից մեկը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով փայտե մահակը, հարվածել է իրենց նկատմամբ բռնություն գործադրող անձանցից մեկի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: