Հոգեբուժարաններում վերահսկողությունը արդյունավետ չէ. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը և նշեց, որ զեկույցի պատրաստման համար հիմք են ընդունվել բժիշկների, հոգեբանների, սոցիոլոգների, իրավաբանների կատարած ուսումնասիրությունները, ինչպես նաև ՄԻՊ-ի կողմից օգտագործվել են տեխնիկական միջոցներ՝ հոգեբուժարանների տարածությունները և խոնավությունները չափելու համար՝ ըստ նախապես մշակված ուղեցույցի։

Ըստ ՄԻՊ ղեկավարի՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանները շրջանցել են ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները, դրանց վերաբերյալ տվել են ընդհանրական պատասխաններ, և առկա են նաև առողջապահության նախարարի հանձնարարությունների կոպիտ խախտումներ:

«Աշխատանքի այսպիսի մոտեցումները մեզ համար անընդունելի են, և այստեղ կա նաև որոշակի անհետևողականություն»,- ասաց Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ այլ պատկեր է արձանագրվել, օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանների պարագայում, որտեղից պատշաճ արձագանքել են մատնանշված խնդիրներին։

Խոսելով ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված թերացումների մասին՝ Արման Թաթոյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը․ «Հոգեբուժարաններում գոյություն չունի գործառույթների հստակ տարանջատում, առկա չէ համատեղ ու փոխկապակցված աշխատանք, և արդյունավետ չէ նաև վերահսկողությունը»,- ասաց ՄԻՊ ղեկավարը՝ նշելով, որ մտահոգիչ է նաև հոգեբուժական օգնության անվճար կազմակերպմանը խոչընդոտող Առողջապահության նախարարության ներկայացրած օրենդրական նախաձեռնությունը, որի վերաբերյալ ՄԻՊ-ն իր բացասական եզրակացությունն արդեն հայտնել է։

Մանրամասները՝ տեսանյութում: