Իրանի ԱԳ փոխնախարարն Ադրբեջանին շնորհավորել է «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ 

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Իրանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի լավ երկկողմ կապեր և հիմնական նպատակն է՝ այդ կապերը վերածել եռակողմ ձևաչափի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար, Միջազգային ու քաղաքական հարցերի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մուհամմադ Քազիմ Սաջագպուրը երեք երկրների վերլուծական կենտրոնների ղեկավարների հանդիպման ընթացքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նա հատուկ նշել է ուղեղային կենտրոնների կարևորությունը՝ երկրների միջև նոր հնարավորությունների զարգացման գործում։ 

Իրանի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է Ադրբեջանին «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ ու նշել, որ առաջացած նոր իրականությունը ոչ միայն «ազգային, այլև տարածաշրջանային» հարց է։ 

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն էլ ասել է, որ հետազոտական կենտրոնների ձևաչափը հարմար հարթակ է ցանկացած հարցի քննարկման համար։ 

«Մեր նպատակն է՝ քննարկել նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, տարածաշրջանում համագործակցության նոր ներուժը, այդ թվում՝ տրանսպորտային և այլ նախագծերը»,- ասել է Շաֆիևը։ 

Թուրքական հետազոտական կենտրոնի ղեկավար Հաքքի Ույգուրն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան ունեն ընդհանուր արժեքներ՝ պատմության, մշակույթի և ինքնության։ Միաժամանակ, ըստ նրա, բոլոր երեք երկրները տարածաշրջանում հաճախ բախվում են ընդհանուր սպառնալիքների ու մարտահրավերների, և նման հանդիպումները լավ հնարավորություն են տալիս վերլուծելու տարածաշրջանի քաղաքական գործընթացները:

Ույգուրը նաև տեղեկացրել է, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Աֆղանստանում տիրող իրավիճակն ու Արցախի հիմնախնդիրը։ Միջոցառման արդյունքում նաև զեկույց է պատրաստվելու։ 

Հաղորդվում է, որ վաղը միջոցառման մասնակիցներն այցելելու են Արցախի գրավյալ Ակնա քաղաք։ 

Էմմա Չոբանյան