Պարտությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է ոտքի տակի հողից․ նա շատ ավելի թափով է նետվում ՌԴ-ի գիրկը․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 16:35
Գամփռին դաժան վերաբերմունքի են արժանացրել․ պահանջում ենք պաշտպանել կենդանիների իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:33
Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է

-Պարո՛ն Հարությունյան, երկիր մոլորակը հարյուրավոր ժողովուրդներ ու ազգեր է տեսել, հզոր կայսրություններ, նվաճող առաջնորդներ և պետություններ, որոնց հետքն այսօր չկա։ Հայ ժողովուրդն այն բացառիկ, հնագույն ազգերից է, որ այսօր ունի պետականություն, ճիշտ է՝ տասը, քսան անգամ փոքրացած տարածքով՝ եթե Տիգրան Մեծի Հայաստանի տարածքն էլ հաշվենք։ Ինչի՞ հաշվին է հայերիս հաջողվել գալ-հասնել 21-րդ դար, ճիշտ է՝ տարածքային կորուստների գնով։

-Իրոք՝ մենք շատ հեռվից ենք գալիս, մեզ հետ անցած շատ ժողովուրդներ չկան, որոշները կան, բայց պետություն չունեն։ Ոչ միայն պետություններ չունեն, այլև երկար շրջան պետություն չեն ունեցել և անգամ պետականության երազանք չունեն այսօր։ Իսկ մենք, մեր ճանապարհին լինելով տարբեր կայսրությունների, հզորների կազմում, եղել ենք մեծ տերությունների կազմում, բայց երբեք չենք կորցրել պետություն և պետականություն ունենալու հույսը։ Մենք միշտ պայքարել ենք դրա համար։ Մեր ժողովուրդը մշտապես ունեցել է զավակներ, որոնք միշտ պատրաստ են եղել տալ իրենց քրտինքը, էներգիան, եթե պետք է եղել՝ իրենց արյունը, որպեսզի կայանա մեր անկախ պետությունը։ Շատ երկար եմ մտածել, թե ինչի՞ հաշվին է, որ կանք, և եկել եմ եզրակացության, որ կանք հենց այդ երազանքի հաշվին։ Քանի դեռ կա այդ երազանքը մեր մեջ, շարունակելու ենք ապրել՝ անկախ նրանից, թե ինչքան կկորցնենք, ինչքան վատը կլինենք, ինչ սխալներ կգործենք, թե ինչ կարգի հարևաններ կունենանք։ Էքզյուպերիի հերոս «Փոքրիկ իշխանը» խնամում էր իր մոլորակը, հիմա այդ անկախությունը փայփայանք է պահանջում՝ խնամք հենց այդ երազանքին։ Անկախությունն ընդամենը ազատություն տանող ճանապարհ է, ուրիշ ոչ մի բան, որը եթե ունես, հասնում ես ավելի մեծ ազատությունների, քան կարող ես ունենալ այլ երկրների կազմում։

-Առաջնորդների դերակատարությունն էլ է կարևոր ժողովուրդների համար։ Օրինակ՝ Չեխիան ունեցել է Վացլավ Հավելի պես առաջնորդ, որի շնորհիվ ժողովրդավարական համակարգ ներդրվեց կոմունիզմի լծից հետո։ Մեր մասին խոսենք մեր դժբախտությունը կհամարեի՞ք մեր անկախության շրջանի քաղաքական էլիտայի որակն ու բովանդակությունը, օրինակ՝ սեփական մեղքը զգալու այդ կարողությունը կա՞ր։ Այսօր ընթերցեցի թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձները Անկախության օրվա առիթով։ Երկուսն էլ «ոչնչացնում են» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ մեղադրելով ձեռքբերումները մսխելու, պետականությունը վտանգելու մեջ։ Տեր-Պետրոսյանն ընդհանրապես «ազգակործան պատուհաս» անունն է տվել վարչապետին։ Փաշինյանի մեղքերի մասին այս ստուդիայում Դուք շատ եք խոսել և սուր քննադատել։ Ինչպիսի՞ն են եղել մեր առաջնորդները, նրանք աններելի սխալներ արե՞լ են, թե՞ մեր օբյեկտիվ իրականության արդյունքն է սա։

-Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից․ նա հաջող գիտնական է, և եթե չլիներ Միության փլուզումը, Ղարաբաղյան շարժումը, նա լինելու էր ամենավառ անհատականություններից մեկը։ Նա գիտության բնագավառում ընդունված կերպար է։ 1988-89 թվականները ոչ միայն մեր, այլև մյուս ժողովուրդների համար դարակազմիկ են եղել՝ վրացիները, ուկրաինացիները, հայերը երկու տարում սովետական քաղքենուց վերածվեցին քաղաքացու և այդ հասարակությունները ծնեցին վառ կերպարներ։ 1991 թվականին դրվեցին ՀՀ անկախության հիմքերը․ բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ նոր պետություն էր և նոր էինք սկսում ձևավորվել, ի տարբերություն վրացիների, լեհերի, չեխերի, որոնք ունեին պետության մշակույթ։ Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է տարբեր անուններ կպցնել՝ համարելով դանդաղաշարժ կամ արագաշարժ և այլն, բայց այն, ինչ ստեղծվել է, այդ շրջանում է ստեղծվել, հիմքերն այդ ժամանակ են դրվել։

-Ճի՞շտ դրվեցին պետության հիմքերը 90-ականներին։

-Գլխավոր հիմքերը ճիշտ են դրվել, պետք է հռչակվեր անկախությունը և հռչակվեց, պետք է լիներ բանակ և ստեղծվեց բանակ, պետք էր հասկանալ օրվա քաղաքական պահանջը, հասկանալ՝ ինչ խնդիրներ կան քո առաջ և ինչպես լուծել, այդ հասկացությունը եղել է, քանի որ խնդիրները լուծվել են։ 2000-ական թվականներին Հայաստանի իշխանության լծակներն ու ղեկը սկսեցին ղեկավարել մարդիկ, որոնք չէին կրում իրենց մեջ Հայաստանի անկախության երազը և հեռու էին այդ գաղափարից։

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկսեցին մսխվել ՀՀ բոլոր ձեռքբերումները, Հայաստանն սկսեց ավելի կախված լինել նույն Ռուսաստանից, ինքնիշխանությունը զիջվեց, որովհետև նրա և Սերժ Սարգսյանի պատկերացումը Հայաստանի անկախ Հանրապետության մասին չէր, այլ նրանց պատկերացումը․․․ իրենց երազանքը նրանք պատկերացնում էին այդ սովետական կայսրության մեջ, և Կրեմլը շարունակում էր մնալ վերջին ատյան, որին պետք էր ենթարկվել։ Ես կարծում էի՝ 2018-ը վերջակետ կդնի այդ 2000-ականներին, երբ բեկվել էր մեր ուղին, բայց այդ վերադարձը տեղի չունեցավ։ Փաշինյանը շարունակեց բեկված ճանապարհով գնալ, իսկ վերջին պատերազմն ու պարտությունը նրան զրկել են ոտքի տակի հողից, և նա ստիպված շատ ավելի թափով է նետվում ՌԴ-ի գիրկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան