ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցել է իսպանական գրիպի համաճարակի զոհերի թիվը․ Financial Times-ի անդրադարձը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցել է 20-րդ դարի սկզբին մոլեգնած իսպանական գրիպի համաճարակի զոհերի թիվը, հայտնում է  Financial Times-ը:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին գնահատականների՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը 675,446 է: Սա մոտավորապես նույնքան է, որքան նորագույն պատմության ամենածանր համաճարակից՝ իսպանական գրիպից ԱՄՆ-ում գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը։

20-րդ դարասկզբին ճշգրիտ հաշվարկներ չեն իրականացվել, սակայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մոտավոր հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ում վիրուսից մահացել է մոտ 675 հազար մարդ: Միևնույն ժամանակ, աշխարհում առնվազն 50 միլիոն մարդ է մահացել։

Նշվում է, որ կորոնավիրուսային ներկա իրավիճակը համընկել է Միացյալ Նահանգների հարավային և արևմտյան նահանգների՝ հիմնականում չպատվաստված քաղաքացիների շրջանում լուրջ հիվանդությունների և հոսպիտալացումների նոր ալիքի հետ:

«Դելտա» շտամի տարածումը, ըստ փորձագետների, առավել տուժած նահանգներում առողջապահական համակարգը կանգնեցնում է ճգնաժամի առաջ և սպառնալիքի տակ դնում ԱՄՆ տնտեսության վերականգնումը։

Տաթև Ֆռանգյան