Պատերազմից 1 տարի անց ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. ՀՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
Բոլորը

Նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով:

«Ցավոք, դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Այսօր ձեր ստացած պարգևները հայրենիքի գնահատականն են։ Ճիշտ է, դեռևս ոչ բոլորն են գնահատվել, սակայն ինչպես ասում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանը` հայրենիքից նեղանալ չի կարելի։ Այսօր կարևոր է զինվորի ներկայությանն այս արարողությանը, քանի որ մի քանի օրից արցախյան 44-րդ պատերազմի տարելիցն է»,- նշեց Սարգսյանը։

Նախագահի խոսքով` անկախությունը ձեռք է բերվել հավաքական ջանքերով, նվիրվածության և միասնության շնորհիվ։

Սարգսյանը նշեց` վերջին մեկ տարին առավել դժվար է եղել բոլորի համար և պատերազմից մեկ տարի անց էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: «Զոհերից ուվիրավորներից բացի՝ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- նշեց նախագահը՝ նաև հավելելով, որ 30 տարվա ընթացքում սովորել ենք հաղթել:

«30 տարվա ընթացքում ունեցել ենք շատ, բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք և տոնել ենք մեծ հաղթանակ, սակայն այդ տարիներին հաջողությունների կողքին, դրանց հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը»,- ասաց Սարգսյանն ու հավելեց՝ պարգևատրվածները հենց այն անձինք են, որոնք կարողացել են ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին:

Սարգսյանն ընդգծեց՝ երբեք չպետք է դադարել մտածել անկախության և պետականության մասին, միշտ պետք է ունենալ պետական մտածողություն. «Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այդ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալին»:

Մանրամասները՝ տեսանյութում: