Տղաների հետ առայժմ ոչ ոք չի խոսել․ Քասախի համայնքապետը՝ երեկ ադրբեջանական կողմում հայտնված և վերադարձված քաղաքացիների մասին

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Երեկ՝ կեսգիշերին մոտ ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի երկու բնակիչները վերադարձվել են Հայաստան։

Միջադեպի մասին մանրամասներ պարզելու նպատակով Factor․am-ը զրուցել է Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հետ. «Տղաների հետ առայժմ ոչ ոք չի խոսել։ Նրանք երեկ կեսգիշերին տեղափոխվել են Գորիս՝ Ռազմական ոստիկանության տրամադրության տակ։ Որոշակի գործողություններ կատարելուց հետո, ամենայն հավանականությամբ, իրենց ուղարկել են տուն»։

Արա Մկրտչյանն անդրադարձավ նաև ճանապարհի անվտանգության խնդրին և Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին, որի հիմնանորոգումը, ըստ կառավարության, կավարտվի մինչև նոյեմբեր․ «Դա նշանակում է, որ մենք հոժարակամ այդ ճանապարհը զիջում ենք, բնական է՝ արդեն սարամիջյան ճանապարհներով պետք է գնանք»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 18-ին հայտնեց, թե տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Իսկ երեկ կեսգիշերին կառույցից հայտնեցին, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նրանց:

Մերի Մարտիրոսյան