Որոտանի որոգայթը․ որտե՞ղ է ավարտվում Հայաստանը և սկսվում իրանցի վարորդների մղձավանջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանցի վարորդները սպառնացել են փակել Գորիս-Կապան ճանապարհը։ Վախենում են, չեն ցանկանում անցնել այն ճանապարհով, որի վրա ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, ստուգում են իրենց։ Սեպտեմբերի 15-ին էլ ձերբակալել էին իրանցի 2 վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Արցախ։ Իրավիճակն Ազգային ժողովում մեկնաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակին ( 2020 թվականի դեկտեմբերին) պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ  ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Եվ ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը»,- ասել էր կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ Հայաստանի սահմանի մասին խոսելիս պետք է նկատի առնել  խորհրդային սահմանները, քանի որ հենց դրանք են որպես հիմք ծառայել Հայաստանի Հանրապետությունը ձևավորելիս։

«Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է այն բանի արդյունքում, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը հռչակել է անկախություն, փոխել է իր անունը և դարձել է Հայաստանի Հանրապետություն․․․ Եվ չի կարող Հայաստանի Հանրապետությունը չունենալ սահմաններ, չի կարող լինել այդպիսի բան»,- նշել էր Փաշինյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում բացատրում է, որ սահմանները գծվում են փոխադարձ համաձայնություններով, նույն փոխադարձ համաձայնություններով էլ ընդունվում են հիմքերը, թե ինչպես պետք է որոշվեն այդ սահմանները։

«Դե ֆակտո եթե որևէ կողմ զորքը առաջ է բերում և հիմնադրվում է այդտեղ, հետո դժվար է արդեն։ Այսինքն՝ որտեղ ստատուս քվոն սահմանվում է, հետո դժվար է դա փոխելը»,- Factor TV-ի հետ զրույցում բացատրում է Ղազարյանը։

Քարտեզագրության մասնագետ Ռուբեն Գալչյանը ներկայացնում է 1926 թվականի քարտեզն ու այն հատվածները, որոնք դրանից հետո տրվել են Խորհրդային Ադրբեջանին։

«Քարտեզի վրա երևում է, որ Ալ լճերի տարածքը Հայաստանինն է, Իշխանասարի շրջանը Հայաստանինն է։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը միայն բաժանված են Աղավնո գետով։ Մինչդեռ այսօր, ըստ Ադրբեջանի սահմանի, 15 կմ հեռավորություն ունենք իրարից։ Հետո գալիս ենք նույնպես Կապանի օդանավակայանի հատված, որն ամբողջովին Հայաստանի տարածքում էր։ Այդ կտորները, հողերը, հողամասերը գյուղամեջի, գյուղապետերի համաձայնություններով փոխանակումներ են արվել»,- նշում է Գալչյանը։

Շուռնուխի և Որոտանի հատվածում այսօրվա փաստացի սահմանները որոշվել են հենց այդ փոփոխությունների հետևանքով։ Եվ քանի դեռ սահման դարձած ճանապարհի վրա նման վիճակ է, Ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի ինքն է փակել ճանապարհը և իրանական բեռնատարների վարորդներին առաջարկել է այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Տաթևով։  Բեռնատարների վարորդները պնդում են՝ այդ ճանապարհով անցնելը ջարդ կլինի իրենց մեքենաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան