ՔՈՎԻԴ-ի պատճառով աշակերտներն առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ են բաց թողել աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՔՈՎԻԴ-19 համավարակի և դրան հաջորդող արգելափակումների պատճառով աշխարհում աշակերտները բաց են թողել առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ, և այս թիվը գնալով աճում է: Որպես հետևանք, սովորողները զրկվել են իրենց կրթությունից և կենսական նշանակության այլ օգուտներից, որոնք ապահովում է դպրոցը:

Կրթական այս ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում այսօր ներկայացրել է «Կորցնելու ժամանակ չունենք» ինստալյացիան: Ինստալյացիայի կենտրոնական մասում ժամացույց է, որ դատարկ դասասենյակի գրատախտակի դիզայնով է արվել և տեղադրվել ՄԱԿ-ի այցելուների սրահում՝ Գլխավոր ասամբլեայի շենքի դիմաց: Ժամացույցը իրական ժամանակ է հաշվարկում՝ ցույց տալով համավարակի բռնկումից ի վեր աշխարհում յուրաքանչյուր աշակերտի կողմից առկա ուսուցման բաց թողած դասաժամերի ընդհանրական քանակը, որ շարունակում է ավելանալ: Դատարկ դասասենյակն ունի 18 աշակերտական սեղան, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է համավարակով պայմանավորված կրթական խաթարումների ամիսների թիվը:

Ինստալյացիան ստեղծվել է Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ, երբ որոշ առաջնորդներ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ հնարավորություն կունենան վերադառնալ ՄԱԿ-ի գլխամաս անձամբ:

«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ն իր դռներն է բացում աշխարհի պատվիրակությունների համար: Սակայն բազմաթիվ երկրներում դպրոցների դռները շարունակում են փակ լինել աշակերտների համար»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Մենք անազնիվ ենք գտնվում մի ամբողջ սերնդի նկատմամբ, ում միտքն ու ապագան ասեղից է կախված: Մենք պետք է առաջնահերթություն տանք դպրոցների վերաբացմանը և աջակցենք նրանց, ովքեր համավարակի ընթացքում այն բաց են թողել: Կորցնելու ժամանակ չունենք»:

Ինստալյացիան, որ բաց է Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին անձամբ մասնակցող պատվիրակությունների համար, դատապարտող հիշեցում է, որ միլիոնավոր դպրոցականներ շարունակում են դպրոց չհաճախել և կոչ է ուղղված առաջնորդներին՝ այս կրթական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Այն գործելու է սեպտեմբերի 17-ից 27-ը՝ մինչև նստաշրջանի ավարտը:

Աշխարհում 11 երկրների գրեթե 131 միլիոն դպրոցականներ 2020 թ. մարտ – 2021 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բաց են թողել առկա ուսուցման երեք քառորդը: Նրանց 59 տոկոսը կամ գրեթե 77 միլիոնը, բաց են թողել առկա ուսուցմամբ իրականացվող գրեթե բոլոր դասաժամերը: Երկրների գրեթե 27 տոկոսը շարունակում են մասամբ կամ ամբողջովին փակ պահել դպրոցները: Ի լրումն, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների, տարիքային բոլոր խմբերի ավելի քան 870 միլիոն սովորող, այսօր էլ առերեսվում են կրթական խաթարումների:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և դպրոցների վարչական անձնակազմին՝ վերաբացել դպրոցները հնարավորինս շուտ և ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նվազեցնելու վարակի տարածումը դպրոցներում: Այդ թվում՝

Դիմակ կրել ազգային և տեղական պահանջներին համապատասխան
Ապահովել ուսումնական հաստատությունները լվացարաններով և/կամ ախտահանիչ միջոցներով

Հաճախակի ախտահանել շփման ենթակա մակերեսները և ընդհանուր օգտագործման առարկաները

Ապահովել համապատասխան օդափոխում

Փոքր խմբեր պահպանել դասապրոցեսի ողջ ընթացքում (դասերի սկիզբ/ավարտ, դասամիջոցներ, ճաշ և այլն )

Ինֆորմացիայի փոխանակման մեխանիզմներ մշակել ծնողների, աշակերտների և ուսուցիչների համար

Թեև ոչ որպես դպրոցների վերաբացման նախապայման, առաջնային օղակի աշխատակիցներից և ռիսկային խմբում գտնվողներից հետո պատվաստելու առաջնահերթություն տալ ուսուցիչներին:

Ի լրումն, ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄԱԿ-ի պարենային ծրագիրը և Համաշխարհային բանկը համատեղ Դպրոցների վերաբացման ծրագիր էին մշակել և հրապարակել՝ պետական կառավարման մարմիններին ուղղված գործնական և «ճկուն» խորհուրդներով՝ աջակցելու նրանց կողմից դպրոցները վերաբացելու ուղղությամբ իրականացվող ջանքերին: