Քրեական անցյալի, չարաշահումների մեջ մեր դաշինքին մեղադրել ոչ ոք չի կարող․ Գյումրին գիտի՝ ով է կաշառակերը, ով՝ ոչ․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքի առաջին համար Լևոն Բարսեղյանի հետ:

-Մեր զրույցը սկսենք պարզ հարցից՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին:

-Նախ՝ նախորդ ընտրություններին էլ եմ մասնակցել, բայց որպես ավագանու անդամի թեկնածու, և ընտրվել եմ: Նախկինում էլ մի քանի կուսակցություն պարբերաբար դիմել են՝ առաջարկելով իրենց ցուցակում առաջին համարը լինել, բայց ես ինձ անպատրաստ եմ համարել այդպիսի գործ ստանձնելու համար, իսկ հիմա համարում եմ, որ բավականաչափ պատրաստված եմ և ահագին փորձ եմ կուտակել, արդեն 9 տարի է ավագանու անդամ եմ, իսկ որպես լրագրող և խմբագիր՝ մոտ 30 տարի է, ինչ լուսաբանել եմ Գյումրին՝ իր բոլոր մանրամասներով:

-Ո՞րն է այն գլխավոր նպատակը, որ Ձեզ բերել է այս մրցապայքարի մեջ: Կարծես թե այս ընտրությունները պետք է տարբերվեն նախորդներից: Ես հիշում եմ, թե ընդդիմադիր ԳԱԼԱ-ի կազմում երբ մասնակցում էիք ընտրություններին, ինչպիսի ընտրակեղծիքների բում էր: Այս անգամ ի՞նչ պայմաններ են:

-Նախ պայմանների մասին. եթե 5 տարի առաջ ընտրակեղծիքների շքահանդեսը չլիներ, ապա մեր խմբակցությունը ավագանու 33 անդամներից 4-ի մանդատն ստանալու փոխարեն կունենար 8 մանդատ, ոչ թե բառացիորեն մեզնից ձայներ են խլվել, այլ ուրիշների ձայներն են ավելացվել տարբեր մեխանիզմներով: Հիմա պայմաններն անհամեմատ բարենպաստ են ազատ և արդար կամարտահայտման համար: Կարող են լինել խախտւմներ, բայց վստահ եմ, որ ընտրակեղծիքներ, կազմակերպված հանցագործություններ, ինչպես եղել է նախկինում, չեն լինի… Եթե իշխանությունը չի անում ընտրակեղծարարություն, ապա պետք է շահագրգիռ լինի, որ լինի որակյալ վերահսկողություն, խափանվի մարդկանց ազատ կամքի արատահայտման դեմ ուղղված որևէ գործողություն:

-Մինչ այս պահը տեղեկություններ չե՞ք ստացել, շշուկներ չե՞ք լսել  ընտրակաշառքի, փող բաժանելու, վարչական ռեսուրսներ կիրառելու մասին:

-Ո՛չ, քաղաքում շատ-շատերն իրար գիտեն, և վարչական ռեսուրսի չարաշահման մասին կիմանան ոչ միայն պետական և համայնքային համակարգերում, այլ նաև մասնավոր բիզնեսներում: Ընտրակաշառքի մասին լուրերն անմիջապես կտարածվեն: Բարեբախտաբար գյումրեցին այսօր ազատագրված է այդ կաշկանդվածությունից:

-Բայց դերակատարները գրեթե նույնն են, ինչ նախկինում, ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բալասանյան» դաշինքը, այսինքն՝ այս անգամ այնպես չէ, որ «սրբեր» են մտել ընտրապայքարի մեջ:

-Այդպես էր նաև 2018թ. և 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ, բայց չենք կարող այդ ընտրությունները համեմատել նախորդ ընտրությունների ախտի և հանցագործությունների հետ: Խախտումները մեկ բան են, կեղծիքներն՝ այլ, և այլ բան է, երբ ընտրակեղծարարությունն անում է գործող իշխանությունը, որը դա խափանելու պարտավորություն ունի, և այլ բան է, երբ ընտրակեղծարարությունների մեջ մեղադրվողների մեծ մասը իշխանության ներկայացուցիչներ չեն: Սրանք որակական տարբերություններ են, որոնք անհնար է չնկատել: Այս անգամ տրամաբանությունն ու ողջամտությունը հուշում են, որ ՏԻՄ ընտրություններում կամարտահայտումը կլինի ազատ: Թե ես և մեր դաշինքն ինչու որոշեցիքն մասնակցել ընտրություններին. համարում ենք, որ բավականին ներուժ ենք կուտակել, որպեսզի քաղաքի խնդիրներին արդյունավետ լուծումներ տանք՝ անօրինականություններից զերծ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան