Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ

Լուրեր

02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:

Դրա արդյունքում պարզվել է հետևյալը:

Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։

Կապալառու ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է հաստատված նախագծից շեղումներով, սահմանված կարգի խախտումով են իրականացվել նաև տեխնիկական հսկողությունը, շինարարության հեղինակային հսկողությունը, սեյսմաանվտանգության փորձաքննության դրական եզրակացության տրամադրումը։

Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող, հեղինակային հսկողության համար պատասխանատու ընկերություններն ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները և կազմված արձանագրությունների վերաբերյալ առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով՝ բավարար համարելով խախտումները փաստող ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը) և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ (1-ին մաս), 11-րդ, 12-րդ(1-ին մաս), 121-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով (քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը)՝ իրավախախտ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Կապալառու ընկերությունը տուգանվել է 100 հազար, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունը՝ 50 հազար, հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը՝ 20 հազար, փորձաքննության դրական եզրակացություն տրամադրող ընկերությունը՝ 50 հազար ՀՀ դրամով։

Հաշվի առնելով վերնշյալ խախտումները՝ վերոնշյալ կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համարվել է ինքնակամ կառույց։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածների համաձայն՝ ինքնակամ կառույցների կանխարգելումը, կասեցումը, շինարարության դեպքերի և դրանց հետևանքների վերացումը, վերապահված է համայնքի ղեկավարին։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին՝ առաջարկելով կասեցնել շինարարության թույլտվությունը և ձեռնարկված արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Դիլիջան համայնքի ղեկավար Դ․Սարգսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ շինթույլտվության գործողությունը կասեցվել է, շինարարությունը՝ դադարեցվել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից առանձին գրություն է հասցեագրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ առաջարկելով վերանայել սեյսմիկ անվտանգության դրական եզրակացություն տված ընկերությանը տրված լիզենզիայի հետագա գործողության իրավաչափությունը: