Անկախության օրվա առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատակիցները պարգևատրվել են։

Համապատասխան հայտարարությունը տեղադրված է խորհրդարանի կայքում, որտեղ նշված է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ»։

Թեմայի առնչությամբ Factor.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ նախագահի խոսնակից։

Հարցին՝ որքա՞ն գումարով են պարգևատրվել պատգամավորները՝ Ծովինար Խաչատրյանն ասաց. «Պատգամավորներն աշխատավարձի 75 տոկոսի չափով են պարգևատրում ստացել։ Գումարը փոխանցվել է երեկ, այսօր պետք է որ արդեն իրենց հաշվին լինի»։

Դիտարկմանը, որ այսօրվա ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ հրաժարվելու են այդ պարգևավճարից, քանի որ իշխանության այս գործելաոճն իրենց համար անընդունելի է՝ ԱԺ նախագահի խոսնակն արձագանքեց. «Դեռևս որևէ դիմում չենք ստացել այն մասին, որ պատգամավորները հրաժարվում են պարգևավճարից։ Հավելեմ նաև, որ Անկախության օրվա առթիվ 10 մլն դրամ է փոխանցվել «100 տուն Արցախում» նախագծին»։

Հարցին՝ բյուջեն թո՞ւյլ էր տալիս նման պարգևատրումներ անել, Խաչատրյանը նշեց. «Բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև՝ հնարավորությունների սահմանները հաշվի են առնված։ Այլ պարագայում, եթե բյուջեն թույլ չտար, գուցե պակաս պարգևավճար տրվեր»։

Նշենք նաև, որ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով. «Անուղղելի են սրանք. քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381. 420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել… Մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։

Թեմայի շուրջ գրառում է արել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մասնավորապես նշելով. «Արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հաշվի առնելով այս ամենը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»:

 

Մերի Մարտիրոսյան