Իսկ ո՞ր քարտեզներով առաջնորդվենք, Տիգրան Մեծի՞. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի քարտեզից սկսե՞նք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը 1991 թվականին չի ընդունել Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ լինելը, ապա ինչո՞ւ են այսօր ԽՍՀՄ քարտեզները հայտնվել բանակցությունների սեղանին և դրանցով են որոշվում սահմաները:

«Ես շատ լավ հասկանում եմ՝ էդ հարցն ինչի համար է տրվել։ Եվ շատ լավ հասկանում եմ, որ հիմա մենք, երբ խոսում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, այդ ճշտումների մեջ կմտնեն նաև այդ հարցերի պատասխանները։ Այսինքն՝ մենք հիմա այդ փուլից դուրս ենք և ուզում ենք նախօրոք կանխորոշենք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու։ Իհարկե, մենք պետք է պահպանենք մեր շահերը, Ադրբեջանը փորձելու է պահպանել իր նպատակներն ու ցանկությունները։ Բայց դա տարիների ընթացք է լինելու, որը կարող է տևել տասնամյակներ։ Ինչ-որ սահման պետք է դնել, և այդ սահմանի շուրջ պետք է սկսենք խոսել, խոսելուց հետո մեր իրավունքները պետք է կարողանանք պաշտպանել»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: