Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է․ ՇՄ նախարար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:

Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերնեին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։

«Կարող ենք ասել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում բավականին փաստեր են վերհանվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջանքով ընդգրկուն գործողություններ են իրականացվել, պատվիրակված ստուգումներ, որոշակի փաստերի համադրում է իրականացվել, և հանգել ենք մի իրավիճակի, որ արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները:

Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։

Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։

Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,-իր խոսքում նշել է Շրջակա միջավայրի նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը, նախարարի իրավախորհրդատուները,Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը։

Պետք է ամենատեսանելի ապագայում հատու միջոցներով այս խնդիրը լուծել։