Ուսուցիչների ատեստավորման փաստաթղթերի հավաքագրումը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու մասին համապատասխան որոշման մեջ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Իրավական ակտում փոփոխությունները կատարվել են՝ «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» որոշման ձևակերպումներին համապատասխանեցնելու, ինչպես նաև փաթեթների հավաքագրման գործընթացը էլեկտրոնային դարձնելու արդյունքում կատարված փոփոխությունները կարգում ներառելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Համաձայն կարգի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում մինչև մայիսի 1-ը կատարվում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման», ինչպես նաև տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում: Նախկինում ամբողջ գործընթացն իրականացվել է փաստաթղթային տարբերակով, որն աշխատատար էր և շատ ժամանակ պահանջող, ուստի ատեստավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրումն էլեկտրոնային տարբերակով իրականացնելը գործընթացը կդարձնի առավել արդյունավետ: Ներբեռնված տվյալներն էլեկտրոնային կայքում կպահպանվեն մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը՝ ուսումնական հաստատություններին ազատելով լրացուցիչ աշխատանք կատարելու պարտավորությունից: Այդ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև համապատասխան հանձնաժողովին, ուստի թղթային տարբերակով փոխանցելու անհրաժեշտություն չի առաջանա:

Այսպիսով՝ որոշման ընդունումը կհեշտացնի փաթեթների ընդունման աշխատանքային ընթացքը և հետագայում կնպաստի ատեստավորման իրականացման որոշ գործընթացների ավտոմատացմանը: Բացի դրանից՝ առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից, այդ թվում՝ փաստաթղթերի փաթեթների վերաբերյալ, ինչպես նաև մինչև հաջորդ ատեստավորումը դրանք կպահպանվեն կայքում և ավտոմատ կտրամադրվեն՝ ըստ անհրաժեշտության: