Քննարկվել են աշխատուժի զարգացման հեռանկարները

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Տեղի է ունեցել «Բացահայտե՛ք աշխատուժի զարգացման հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով «կլոր սեղան» քննարկում շահագրգիռ կողմերի միջև: Միջոցառման մասնակիցներն էին բիզնես-ընկերությունների, հայաստանյան բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն ապագա սերնդի կրթման գործընթացին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Միջազգային կրթության ամերիկյան խորհրդի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի կողմից:

Հանդիպման նպատակն էր վեր հանել աշխատաշուկայում առկա խնդիրները ոչ միայն բիզնեսի, այլև պետական քաղաքականության համատեքստում, քննարկել աշխատող-աշխատաշուկա կապն ամրապնդող մեխանիզմների և մեթոդների մշակման քայլերը, 21-րդ դարի հնարավորություններն ու հմտությունները աշխատաշուկայի զարգացմանը հարմարեցնելու հնարավորությունները, նախանշել կրթական մակարդակները, որոնք առավել պահանջված են աշխատաշուկայում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին քննարկման ձևաչափի համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:

«ԿԳՄՍ նախարարությունը ևս հետաքրքրված է նմանօրինակ ծրագրերով՝ գնահատելու առաջիկա 5-10 տարիներին աշխատաշուկայում կադրերի անհրաժեշտ կրթական մակարդակը և որակավորումները»,- ասել է փոխնախարարը՝ հետագա համագործակցության և արդյունավետ աշխատանքի առումով պատրաստակամություն հայտնելով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հավելել է, որ ուսումնասիրելով ոլորտի խնդիրները՝ դրանց հիմնաղբյուրը համարում են կրթությունը, կրթական բոլոր մակարդակներում կարիքների ճիշտ նկարագրումը, որի ուղղությամբ կատարվում են շարունակական աշխատանքներ ԿԳՄՍՆ գործընկերների հետ:

Աշխատուժի և աշխատաշուկայի գնահատմանն ուղղված քննարկումները նույն համատեքստում, բայց այլ թեմաներով կկազմակերպվեն նաև առաջիկայում և կընդգրկեն նաև այլ ոլորտների ներկայացուցիչների: