ՀՀ բնակիչ ՌԴ քաղաքացիները. իշխանությունները ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի. «Ժողովուրդ» 

Լուրեր

14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն: ՈՒ պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է:

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, եւ գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլեւ հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաեւ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով:

Համաձայնեք, պատկերն իրոք լուրջ Է: Եւ այս ամենը խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Սոսկալի հարված, որ սպառնում է պետության եւ պետականության հիմքերի խարխլմանը:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: