«Հայաստան» դաշինքը չի մասնակցի այս քվեարկությանը․ ձեր ստեղծած համակարգը հավատ չի ներշնչում. Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Բոլորը

«Կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթն ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպես ենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը և թե որոնք են կոռոպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի. «Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում, դրա կենտրոնական տեղում ընդդիմությունն է, որը պետք է կարողանա զսպել, հասնել այն բանին, որ իշխանական լծակների տիրապետող անձինք կարողանան զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից»:

«Սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը: Ընդդիմությունն այստեղ ո՞ւր է, որտե՞ղ է, ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա պառլամենտը, երբ չկա ընդդիմության խոսքը», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ հակակոռուպցիոն քաղաքաքականության կենտրոնական, սկզբունքային հարցերից մեկը ընդդիմության դերակատարությունն է:

Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը:

Նշենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը. առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: