Փրկարարները Մաշտոցի պողոտայի գետնանցումում անձրևաջրից արգելափակված ավտոբուսից 16 քաղաքացու են տարհանել

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 12-ին` ժամը 21:21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:

 

Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան: