Ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. նոր սադրանք` Ադրբեջանի կողմից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանական կողմի սադրանքները Սյունիքի սահմաններին գնալով նոր երանգեր են ստանում։ Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ  Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը այսօր Factor TV-ին փոխանցեց, որ ստուգումները սկսվել են ավելի վաղ: Ստուգումներից զատ վարորդներից պահանջում են նաև համապատասխան վճարումներ կատարել:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան ալիքը տարածել է վճարման անդորրագիրը և հայտնել, որ Հայաստանի տարածքում տեղակայված Ադրբեջանի ոստիկանության  ծառայողները իրանական բեռնատարի վարորդից գանձել են մոտ 130 ԱՄՆ դոլար գումար։ Հայաստանի կենտրոնական իշխանություններն այս տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Միակ պաշտոնական պարզաբանումը երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված այն հաղորդագրությունն է, որով հաստատվում է ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետի տեղակայումն ու իրանցի վարորդներին ստուգելը: Երևանում իշխող ՔՊ ներկայացուցիչներն անպատասխան են թողնում թեմայի վերաբերյալ բոլոր հարցերը:

ԱԱԾ-ից երեկ նաև տեղեկացրել էին, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մեկ օր անց, թե ինչ արդյունքներ կան, անհայտ է: ԱԱԾ-ն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ Հայաստանի ԱԳՆ-ից հրաժարվեցին խնդրի շուրջ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով հրատապություն պահանջող այս թեմայի վերաբերյալ հարցերն ուղղել գրավոր:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առաջացած խնդրահարույց իրավիճակն այսօր նաև Ազգային ժողովում քննարկվեց: «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել է ԱԺ նախագահին, որ խորհրդարան հրավիրի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: Ընդդիմությունն ԱԱԾ-ի նախորդ օրվա հայտարարությունն «անատամ» է որակում և ընդգծում՝ Հայաստանի հատուկ ծառայությունը կիրառում է ադրբեջանական տերմիններ:

ՔՊ-ական պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը մտահոգիչ է համարում Որոտանի հատվածում ադրբեջանցիների կողմից Հայաստան մտնող բեռների ստուգումները և գումարներ գանձելը:

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն այս տարվա հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինել։ Իրանից Հայաստան են ներմուծվում տարբեր շինարարական ապրանքներ՝ ցեմենտ, մետաղալարեր, սալիկներ, խողովակներ, ինչպես նաև միրգ, պարարտանյութ և այլն: Բաբկեն Թունյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ կլինի, եթե այս ապրանքերի ներմուծման ծավալները կրճատվեն:

Ըննդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը ևս անվտանգային խնդիրներից զատ նաև տնտեսական խնդիրներ է տեսնում:

Իրանում անհանգստացած են Հայաստանում՝ Կապանի ճանապարհին, ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու և փաստաթղթերը ստուգելու միջադեպի պատճառով, բայց կարծում են, որ խնդիրը կլուծվի կողմերի միջև բանակցությունների արդյունքում։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերով իրանցի փորձագետ Վալի Քալեջին։

«Մենք հավատում ենք, որ միջազգային սահմանների փոփոխություն չի լինի։ Իսկ Կապանին հարող տարածքը Ղարաբաղից դուրս է, այն Հայաստանի մաս է։ Այստեղ իրավիճակը մեզ համար լրիվ այլ է, ի տարբերություն Ղարաբաղի։ Այստեղ միջազգային սահմանները ճանաչված են, սա հայ-իրանական սահմանն է: Մեզ պետք է, որ վերականգնվի Սովետական միության տարիներին գործող հայ-իրանական երկաթգիծը։ Դա կարող է օգնել մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը»,- ասել է նա:

Նարեկ Կիրակոսյան