Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն Սյունիքում ՏԻՄ ընտրություններին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ:

Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթեւ, Տեղ եւ Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով:

Ինչպես հաղորդում է հայտնում է «Սյունյաց երկիրը» Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը), «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը)  եւ «Առուշ Առուշանյան»  դաշինքը՝ կազմավորված «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից (ընտրական ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը):

Տաթեւ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Մաթեւոսյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը) եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը):

Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):

Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Ազատական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը), «Հանրապետություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արարատ Թումանյանը):