Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ՓՊ նախագահի թեկնածուներից Սիմոն Բաբայանը 2014 թվականից Փաստաբանական դպրոցի տնօրենն ու պալատի խորհրդի անդամն է: Վերջինս 2017 թվականին հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա ու մյուս փաստաբանների մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ: Իր նախընտրական ծրագրում Բաբայանն ասում է՝ առաջնային առաքելությունը եղած ձեռքբերումների պահպանումն է:

«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք իրավիճակային խնդիրներ են և առանցքային նշանակություն ունեն փաստաբանական ինստիտուտի զարգացման համար: Մենք համաժամանակյա ֆորմատով այդ խնդիրները պետք է լուծենք։ Իմ կարգախոսն է «Պահպանենք և զարգացնենք», այսինքն`առաջնային խնդիրը պահպանելն է, երկրորդը՝ մենք պետք է նաև զարգացնենք, չկանգնենք ձեռքբերումների վրա»,- նախընտրական իր ծրագրում նշել է Բաբայանը։

Մյուս թեկնածու Գյոզալյանը հակադարձում է գործընկերոջը՝ այսօր պալատում խորը լճացում կա, որը պետք է օր առաջ լուծվի: Իր կողմից ներկայացված ծրագրում Գյոզալյանը նշում է՝ փոփոխության օրակարգով է գալիս.

«Փաստաբանների պալատում անհրաժեշտ է հիմնովին փոխել կառավարման փիլիսոփայությունը:

Թիրախային քայլերն անհրաժեշտ, բայց ոչ սպառիչ գործողություններն են փայլուն մասնագիտական միավորում ունենալու համար: Առաջինը փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմն է, մասնավորապես՝ խորհրդի անդամները չպետք է կապ ունենան պալատի հետ, չգտնվեն աշխատանքային հարաբերություններում, լինեն նախագահի խորհրդական և այլն։ Իմ առաքելությունը պետք է լինի Փաստաբանների պալատը մասնագիտական կառույց դարձնելը»։

Նշենք, որ քվեարկությունը տևելու է մինչև 17։30-ը, ինչի ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ Պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: ՓՊ-ի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Ընտրությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352-ն է։

Հիշեցնենք՝ ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնավարել է 8 տարի և երրորդ անգամ այլևս չի կարող վերընտրվել:

Ռոզա Վարդանյան