Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ ու զինամթերք

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Արտաշատի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ Արարատի մարզի Կալադիպի կամ Գյոլասոր կոչվող վայրում գտնվող իր առանձնատանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է զինամթերք ու թմրանյութ, աճեցնում կանեփ: Սեպտեմբերի 9-ին, տեղեկությունը ճշտելու նպատակով, ոստիկաններն այցելեցին նշված վայր: Ցանկապատված տարածքում կանեփի բույսեր էին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և մարզային վարչությունների աշխատակիցները զննություն կատարեցին: Հայտնաբերվեցին կանեփի 33 բույս, կանեփանման կիսաչոր զանգված, ինքնաձիգի փամփուշտներ:

Ժամեր անց նույն տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց Նարեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, որը, նախնական տեղեկությամբ, վարձու աշխատանքով է զբաղված 38-ամյա արտաշատցու մոտ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման չորացված զանգված: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն էր, ինքն էր քաղել իր օգտագործման համար:

Հարուցվեց քրեական գործ: Դատարանի որոշմամբ առանձնատանը և կից շինություններում կատարվեց խուզարկություն, հայտնաբերվեցին կանեփանման չորացված զանգվածներ, դրանցով լցված ապակյա գլանակներ և այլն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առանձնատան տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: