ԵՄ-ն Հայաստանը հանել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են առանց սահամանափակումների ճանապարհորդել դեպի միություն

Լուրեր

15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
Բոլորը

Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետությունների հեռացնել այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ, գրում է Reuters-ը։

Լրատվականի հաղորդմամբ՝ սա նշանակում է, որ այդ երկրներից այցելուները կամ այդ երկրներից վերադարձող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կբախվեն ավելի խիստ վերահսկողության, ինչպիսին են COVID-19 թեստերը կամ ինքնամեկուսացումը։

«Եվրամիությունը ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկությունը վերանայելուց հետո, թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ճանապարհորդական սահմանափակումները: Մասնավորապես, ցուցակում ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը, Ճապոնիան և Սերբիան հանվել են ցուցակից», – ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Հավելենք, որ ԵՄ-ն դեռևս թույլ է տալիս չպատվաստված ոչ ԵՄ քաղաքացիներին մուտք գործել միության տարածք, չնայած կախված ժամանման երկրից՝ կարող է պահանջվել թեստավորում  և ինքնամեկուսացում։

 

Տաթև Ֆռանգյան