Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը․ ՀՀ ՄԻՊ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր բռնագանձման կամ դատական ծախսերի չափն է. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նման պրակտիկան, իհարկե, անընդունելի է՝ հատկապես, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրմամբ հաճախ պարզվում է, որ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի չափն անհամեմատ ավելի փոքր է: Սա ոչ իրավաչափորեն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում մեղադրյալի համար, քան իրականում անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը կամ դատական ծախսերն ապահովելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու՝

1. քաղաքացիական հայցը,

2. գույքի հնարավոր բռնագրավումը,

3. դատական ծախսերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը խնդրի առնչությամբ արձանագրել է, որ սեփականություն հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն իր այս դիրքորոշումը հիմնավորել է հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։

Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է միասնական պրակտիկայի ապահովման նպատակով խստորեն հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը նշված որոշմամբ ամրագրված դիրքորոշումներին և բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ բացառել մեղադրյալին պատկանող ամբողջ գույքի վրա անհամաչափ կալանք դնելու՝ պրակտիկայում դեռևս շարունակվող դեպքերը:

Այսպիսով, վերը նշվածի հաշվառմամբ, կարելի է պնդել, որ անհրաժեշտ է բացառել քրեական գործով վարույթի շրջանակներում այնպիսի գույքի վրա կալանքի կիրառությունը, որն օրենքով ենթակա չէ բռնագանձման կամ կալանքը պետք է դնել այն չափով, որ չափով ենթակա է բռնագանձման: