Ոստիկանության պաշտոնատար անձը խոչընդոտել է քրեական գործով հետախուզման մեջ գտնվողի հայտնաբերմանը

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի կողմից Կ. Ս.-ին ծեծի ենթարկելու և վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պաշտոնատար անձը խոչընդոտել է հիշյալ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ս. Թ.-ի հայտնաբերմանը, այն է` ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Թ.-ի տուն կատարվելիք այցի մասին նախապես հայտնել է վերջինիս ծնողներին, և երբ ոստիկանները այցելել են հիշյալ հասցե, ենթադրյալ հանցանք կատարած անձին` Ս. Թ.-ին այնտեղ չեն հայտնաբերել:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկա Դ. Ե.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հրաժարվել է նախաքննության ընթացքում իր տված նախկին ցուցմունքից և հաղորդում տվել, որ իրականում ինքը չի ճանաչել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, սակայն մինչև գործով մեղադրյալ Ա. Ա.-ին իրեն ճանաչման ներկայացնելը, ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձն իրեն հայտնել է, թե իբր Ա. Ա.-ն ընդունել է ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Ըստ այդմ` հիշյալ ոստիկանն իրեն հորդորել է ճանաչման գործողության ժամանակ մատնացույց անել Ա. Ա.-ին` միաժամանակ հուշելով, թե վերջինս որտեղ է կանգնած ճանաչման ներկայացվածների շարքում: Հետագայում, Դ. Ե.-ն պարզել է, որ քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ն իրականում չի ընդունել իր կողմից հանցագործություն կատարած լինելու հանգամանքը:

Ավելին, ՀՀ քննչական կոմիտում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Ա. Ա.-ն, ավազակային հարձակման դեպքի ժամանակ գտնվել է այլ վայրում:

 Կատարվում է նախաքննություն: