Թամանյանի կառուցած ոչ մի շենք Երևանում չի քանդվել. Լևոն Իգիթյան

Լուրեր

13.10.2026 | 15:19
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
Բոլորը

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը վստահ է, որ Երևանում մինչ օրս ոչ մի շենք, որը կառուցել է Թամանյանը, չի քանդվել․ «Տեղեկություն չունե՛ք, լռե՛ք, լսե՛ք, էդ երկու ականջը լսելու համար է»,-ավագանու «Ելք» խմբակցության անդամներին խորհուրդ տվեց Իգիթյանը։

Նա անդրադարձավ նաև Կոմիտասի թանգարանի շենքին և նշեց, որ դրա հեղինակը ՀՀ մեծ ճարտարապետներից մեկը՝ Կորյուն Հակոբյանն էր, և դա ավարտված, կերպար ունեցող շենք էր:

Խոսելով Արթուր Մեսչյանի առաջարկած լուծման մասին՝ Իգիթյանը նշեց, որ որ շատ է ցավում, որ ինքը հաշվի չառավ, որ այդ մեծ հեղինակը նաև սրտացավ է եղել իր նկատմամբ, երբ ինքն աշխատանքի չէր կարող ընդունվել՝ էն թեթևսոլիկ անգլիական դեսպանատուն ընդունվելուց հետո: «Երբ ցուցմունք կար նրան աշխատանքի չընդունել, ես էի պայքարում իր շահերի համար, և Կորյուն Հակոբյանը՝ որպես մեծ անուն ունեցող մարդ, մեր կողքին կանգնեց, որ Արթուր Մեսչյանին աշխատանք տան, իսկ ինքը և՛ ճարտարապետական, և՛ մարդկային էթիկան խախտեց և այդ շենքն այլանդակեց իր նորարարությամբ»,- ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում