ՀԱՊԿ-ը պատրաստ է հետ մղել Աֆղանստանից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

ՀԱՊԿ-ը պատրաստ է հետ մղել Աֆղանստանից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության համատեղ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Այժմ ամբողջ աշխարհն անհանգստացած է, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Աֆղանստանում և դրա շուրջ: Բոլորս գիտենք, որ մեր կազմակերպությունում կան անդամ երկրներ, որոնք անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին։ Կարծում եմ՝ մեր խնդիրն է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման։ Դա հաշվի առնելով էլ անցկացվել են զորավարժությունները։ Դրանք հիմնականում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին են ուղղված։ Մենք չենք մոռացել այն մասին, որ խնդիրներ կան Աֆղանստանի հետ մեր պետությունների սահմանին: Այնտեղ անկայուն է: ՀԱՊԿ-ը պատրաստ է հետ մղել ցանկացած սպառնալիք»,- ասել է նա Ղրղզստանում «Ռուբեժ-2021» վարժանքների ժամանակ:

Խոսելով անցկացված զորավարժությունների մասին՝ համատեղ շտաբի պետը շեշտել է, որ դրանք հաջողված են և արժանի են բարձր գնահատականի:

Տաթև Ֆռանգյան