ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն, GCF-ը 8 մլն դոլար են հատկացրել Հայաստանում ՓՄՁ-ներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի մասնավոր հատվածը պետք է օգուտ քաղի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ 8 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթի շնորհիվ, որը հատկացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համատեղ (GCF): Միջոցները կնպաստեն մասնավոր հատվածի անցմանը ավելի կայուն, ցածր ածխածնային արտանետումներով և կլիմայակայուն գործելակերպերի, հայտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Տեղեկացվում է, որ փաթեթը տրամադրվում է ArmswissBank-ին՝ ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) և EU4Business-EBRD վարկային գծի միջոցով՝ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման նպատակով՝ որպես կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարվողականությանն ուղղված ներդրումներ, ինչպես նաև տեխնոլոգիաների և ծառայությունների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան բարձրացնելու համար, միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

Սա արդեն երկրորդ նախագիծն է, որ ստորագրվում է EU4Business-EBRD-ի վարկային գծի միջոցով, որը ճանապարհ է հարթում ավելի շատ բանկային հաճախորդների՝ այս նոր ծրագրին միանալու համար։

EU4Business-EBRD վարկային գիծն օգնում է տեղի ընկերություններին բարելավել իրենց չափանիշները, բարելավել արտադրությունը, բարելավել աշխատակիցների աշխատանքային պայմանները և բարձրացնել մրցունակությունը տեղական և միջազգային շուկայում: Յուրաքանչյուր վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի ներդրումները կանաչ տեխնոլոգիաներում: Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվության, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից՝ EU4Business նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի GEFF ծրագիրն աջակցում է գործարար ոլորտին և սեփականատերերին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում: Ծրագիրն իր մեջ ներառում է ջերմամեկուսացում, ֆոտովոլտային արևային համակարգեր, երկրաջերմային պոմպեր և ջուրը խնայող ոռոգման համակարգեր: GEFF-ը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որն օգնում է բացահայտել և ճշտել կանաչ ներդրումային հնարավորությունները: Տեղեկացվում է, որ գործարարները կարող են գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները՝ օգտագործելով GEFF Technology Selector-ը:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել ՓՄՁ-ներին՝ որպես կանաչը, աշխատատեղերն ու Հայաստանի տնտեսությունն ավելի զարգացնելու բանալի: Այդ նպատակով EU4Business-EBRD վարկային գիծը կաջակցի հայաստանյան բիզնեսի մրցունակությանը, աճին և կանաչ անցմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: