Շավարշ Քոչարյանը՝ Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները կախված չեն անձերից և դրանք ունեն ավելի լայն և համակարգային բնույթ․ «Եթե պետության նպատակն է այլ պետության հետ ունենալ բարի-դրացիական հարաբերություններ, դրանք չպետք է պայմանավորվեն ներքին քաղաքական զարգացումներով»,-ասաց Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահի ընտրություններից հետո Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կարձանագրվեն լուրջ փոփոխություններ։

Քոչարյանն անդրադարձավ Ռուսաստանում երեկ կայացած ընտրություններին և Հայաստանում իրականացված քվեարկություններին և նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ երեկ հավաքվել էր մարդկանց բազմություն և բավականն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել մեր երկրում ապրող ՌԴ քաղաքացիներն այդ ընտրություններին։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցությունների փուլում նոր զարգացումներ կլնեն, Քոչարյանը պատասխանեց․ «Բանակցային գործընթացն ունի առաջընթաց արձանագրելու նախապայման, որին պետք է հաջորդեն բուն բանակցային գործընթացները։ Իսկ այս պահին որևէ նոր բան չկա։ Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»։

Հարցը՝ արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է՝ հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, Քոչարյանին հունից հանեց․«Դե հերի՛ք է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորեք, եթե դրա մասին անընդհատ խոսում են Ադրբեջանից, դա հասկանալի է, իսկ երբ մեր լրագրողները դա դարձնում են մատի փաթաթան, դա չեմ հասկանում»,-բարկացած պատասխանեց ԱԳՆ փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում