Ինչպես է զոհվել ՌԴ ԱԻ նախարարը․ Զինիչևը ցատկել է՝ ժայռից վայր ընկած ռուս ռեժիսորին փրկելու

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

Կրասնոդարի երկրամասում զոհվել է ՌԴ ԱԻ նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը՝ հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ, ում փորձել է փրկել նախարարը։ Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Արկտիկայում միջգերատեսչական վարժանքների ժամանակ, ներկայացրել է ՌԻԱ Նովոստին։

Ըստ լրատվականի՝ այս վարժանքները պետք է պատմության մեջ մտնեին մեկ այլ պատճառով․ փրկարարներն առաջին անգամ մարզվում էին Արկտիկայում՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևն անձամբ էր հետևում նրանց գործողություններին: Միջոցառումը ոչ միայն միջգերատեսչական էր, այլև միջազգային. ժամանել են 20 երկրներից 50 պատվիրակներ, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Նորվեգիայից, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչներ:

Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 7-ին, և մեկ օր անց Ռուսաստանի ԱԻՆ-ը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ 56-ամյա Եվգենի Զինիչևը «զոհվել է իր պարտականությունները կատարելիս՝ փրկելով մարդու կյանք»:

Ամեն ինչ հանկարծակի է տեղի ունեցել: Ըստ ԱԻՆ-ի՝ կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը մասնակցում էր վարժանքին՝ Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման մասին նոր ֆիլմի համար նկարահանման վայրեր ընտրելու համար: Զինիչևը մոտակայքում է եղել, երբ ռեժիսորը ժայռից ընկել է ջրի մեջ: Նախարարը ջուրն է ցատկել նրա հետևից։

Ականատեսների վկայությունների համաձայն՝ նա բախվել է ժայռի եզրին։ Տուժածներին ծանր վնասվածքներով տարհանել են ուղղաթիռով, սակայն նրանք ուղղաթիռում մահացել են։

Տաթև Ֆռանգյան