Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման բոլոր ուղղություններով․ գլխավոր դատախազ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեից: Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրից բխող հակակոռուպցիոն կոնցեպցիայի իրականացման ընթացքները, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանն ուղղված քայլերը, այս ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև քրեական հետապնդման շրջանակներից դուրս կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման մեխանիզմներին: Կայացվել են որոշումներ Խորհրդի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև Խորհրդի նոր ղեկավար կազմի վերաբերյալ: Նիստի ընթացքում մասնակից երկրների գլխավոր դատախազները, պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ներպետական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պրակտիկան, խնդիրները և դրանց լուծման ընտրած կառուցակարգերը:

Այս շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի հակազդման օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով:

«Ես ուրախ եմ արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո Հայաստանի Հանրատետությունն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման՝ առաջնահերթություն հռչակված բոլոր ուղղություններով և գործարկել է այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտադրում է կատարել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ նաև միջազգային-իրավական համագործակցության խթանման նպատակով կատարված փոփոխությունների և լրացումների, ՀՀ դատախազության կողմից մշակված և ներդրված՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստական առանձնահատկությունները և բնութագրիչները հստակեցնող մեթոդական ուղեցույցի, ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա:

ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության մեկամյա փորձն ու արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված մեխանիզմները դառնալու են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արդյունավետ գործիքներից մեկը: Արթուր Դավթյանը հաստատել է գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ կոռուպցիայի հակազդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը: