Աֆղանստանից ամերիկացիների ու աֆղանների տարհանման առաքելությունը շարունակվում է

Լուրեր

30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը Կատարի մայրաքաղաք Դոհայում երեքշաբթի օրը բանակցություններ են անցկացրել այդ երկրի իրենց պաշտոնակիցների հետ: Կողմերը, տարածաշրջանային այլ հարցերի հետ միասին, քննարկել են Աֆղանստանից մնացյալ ամերիկացիներին ու վտանգի տակ գտնվող աֆղանստանցիներին տարհանելու հետ կապված հարցեր: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Կատարի ամիր Ալ Թանիի եւ երկրի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամմեդ ալ-Աթիյահի հետ հանդիպումից հետո Բլինքենը թվիթերյան իր էջում գրել է, թե երախտապարտ է հարյուրավոր ամերիկացիների եւ տասնյակ հազարավոր աֆղանստանցիների անվտանգ ելքն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Նախորդ օրը եւս չորս ամերիկացիների է հաջողվել դուրս բերել Աֆղանստանից: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության պաշտոնատար անձինք:

Կատարից հետո Բլինքենն ուղեւորվելու է դեպի Գերմանիա: Այստեղ տեղակայված Ռամշտայնի ամերիկյան օդային բազայում նա հանդիպումներ է ունենալու ամերիկացի զինվորականների եւ աֆղանստանցի փախստականների հետ:

Բլինքենը Գերմանիայում հեռավար հանդիպում է անցկացնելու այն 20 երկրների նախարարների հետ, որոնք օգնում են աֆղանստանցի փախստականներին տեղեփոխելու ու մշտական բնակության վայր ապահովելու աշխատանքներում: