Անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել ավելի բարձր մակարդակի. ՀՀ ԳԱԱ նախագահ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը քննարկել են գիտական համագործակցության հեռանկարները. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց, որ անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլ նաև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Նա նշեց համատեղ իրականացվող հաջողված ծրագրերը ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում և ընդգծեց ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակներում», – նշեց Աշոտ Սաղյանը:

Դեսպան Կալին Անաստասովը նշեց պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Ըստ նրա՝ այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածությունը: «Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը երիտասարդ գիտնականների միջև, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնակայանալու և ամրապնդելու իրենց ապագան գիտության մեջ», – ասաց Կալին Անաստասովը:

Քննարկվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի համար ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացան ներդնել բոլոր ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում: