Վրաստանի Գերագույն դատարանը կքննի ՊՆ նախկին ղեկավարի դեմ հարուցված քրեական գործը
Քաղաքականություն
07.09.2021 | 18:25Վրաստանի Գերագույն դատարանը քննելու է երկրի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի դեմ հարուցված քրեական գործը: Դատարանը գործը կքննի առանց բանավոր լսումների, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Խոսքը, այսպես կոչված, «վարժանքների» գործի մասին է, որում Կեզերաշվիլին արդեն երկու ատյանի դատարանի կողմից արդարացվել է:
Դատախազները «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադրին մեղադրել են պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ուսումնական վարժանքների վրա ավելի քան 5 միլիոն դոլար վատնելու համար։
Տաթև Ֆռանգյան