Կոտայքի մարզում ավտոպատահարներն ավելացել են. մարզի դատախազը կոնկրետ միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Կոտայքի մարզի վարչական տարածքում կատարվող ավտովթարներին, վրաերթերին նպաստող հանգամանքները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոտայքի մարզի դատախազությունում ամփոփվել է 2020թ. և 2021թ. ընթացիկ ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով արձանագրված դեպքերը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 72 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 դեպքի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 18-ով, կամ 33.3%-ով: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 5-ով կամ 55,6%-ով՝ կազմելով 14 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9-ի դիմաց:

Պատահարները պայմանավորված են եղել ինչպես տրանսպորտային միջոցների և հետիոտների կողմից ՃԵ կանոնները խախտելով, այնպես էլ այլ գործոններով՝ ճանապարհների շինարարական, ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում առկա թերություններով, ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, լուսավորության, ինչպես նաև՝ լուսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ:

Մարզի տարածքում առավել խնդրահարույց հատվածներից են Հրազդան-Հանքավան H28 ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի հատվածը, որտեղ 2020թ. ապրիլից հետո արձանագրվել է ավտոմեքենաների բախման երեք դեպք, որոնց հետևանքով մահացել է 3 անձ, ինչպես նաև՝ H6 ավտոճանապարհի Նոր Գեղի-Եղվարդ հատվածը, որտեղ 2020թ. սեպտեմբերից արձանագրվել է ավտովթարի և վրաերթի 3 դեպք՝ 3 անձի մահվան և 6 անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու ելքով: Նշված հատվածներում առկա է ճանապարհներին երթևեկության նշանների կահավորմամբ երթևեկության արագությունը սահմանափակելու, Աղավնաձոր գյուղի, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ից 3-րդ կիլոմետր հատվածներն արագաչափ սարքերով, վերջինում՝ նաև վտանգավոր շրջադարձի մասին նախազգուշացնող համապատասխան նշաններով կահավորելու անհրաժեշտություն:

Խնդրահարույց է նաև M4 ավտոճանապարհը՝ Վերին Պտղնի բնակավայրի 10-16-րդ կիլոմետր հատվածում, որտեղ միայն 2020թ. դեկտեմբերից 2021թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 5 ավտոպատահար՝ 5 անձի մահվան և 5 անձի մարմնական վնասվածներ ստանալու ելքով:

Ուսումնասիրությունը վկայում է նաև, որ Աբովյանի վարչական տարածքում արձանագրված վթարներն ու վրաերթերն առավել հաճախակի տեղի են ունենում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմացի և Արծվի արձանին հարող ճանապարհահատվածներում, որտեղ կա ՃՈ աշխատակիցների ավելի ուժեղացված ծառայության, լուցացուցային կարգավորման, հետիոտնային անցումով ապահովելու, իսկ Երևան-Սևան ուղղության վրա, Վերին Պտղնիի հատվածում, բնակավայրի սկիզբը և վերջն ազդարարող նշաննների տեղափոխման, դրանով պայմանավորված՝ նաև այդ հատվածում առավելագույն արագությունը մինչև 60կմ/ժ-ի սահմանափակելու անհրաժեշտություն:

Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ փոխոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին, քաղաքային բնակավայրերում Ոստիկանության ՃՈ ծառայության ուժեղացման, ավտոճանապարհային պատահարների համար առավել ռիսկային նշված հատվածներում ճանապարհային նշանների, արագաչափ սարքերի տեղադրման, երթևեկությունը կանոնավորող այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանելու ուղղությամբ: