Դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության քննությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց՝ Խանդանյանը, դատավորի պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունենալով հանդերձ, հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը, իսկ 2020թ մայիսին կնքված պայմանագրով Խանդանյանին 100 տոկոսով պատկանող բաժնեմասը փոխանցվել է այլ անձի։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Ուսումնասիրելով վերոնշյալ դիմումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։

Մասնավորապես, հասցեագրվել է դիմում, դիմումի մեջ ներառվել են տեղեկություններ այն մասին, որ 2020 թվականի մայիսի 4-ին Արամ Բաբայանը և Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ հանրային ծառայողը պաշտոն ստանձնելուց հետո ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, իսկ հարցը կարգավորվում է ՀԾԿՀ օրենքով։ Սույն պայմաններում Հանձնաժողովը համարում է, որ Գագիկ Խանդանյանի արարքում առկա է կանոնների խախտում, և տվել է եզրակացություն ու օրենքով սահմանված կարգով ուղարկել խորհրդին։ Կողմերի հարցուպատասխանից հետո՝ միջնորդության քննությունը հետաձգվեց։

Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խորհուրդ միջնորդություն էր ներկայացրել՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից) պահանջները խախտելու մասով:

Ռոզա Վարդանյան