Թալիբները պնդում են, թե գրավել են Փանջշիրի շրջանը, իսկ ընդդիմության ուժերն ազգային դիմադրության կոչ են անում

Լուրեր

30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
Բոլորը

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է, որ Փանջշիրի կիրճում իշխանական ուժերի դիմադրությունը կոտրվել է ու շրջանն անցել է թալիբների վերահսկողության տակ՝ առանց խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցած հանգստյան օրերին Փանջշիրում թեժ մարտեր են ընթացել իսլամիստների ու Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի միջև։ Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում թալիբները կանգնած են նահանգապետի նստավայրի դարպասների մոտ։

«Շնորհիվ այս հաղթանակի ու վերջին շրջանում գրանցված բոլոր ջանքերի՝ մեր երկիրը վերջ է դրել հարատև պատերազմին։ Մեր ժողովուրդը երջանիկ կապրի ազատության ու խաղաղության մեջ»,- հայտարարել է Մուջահիդը։

Նրա խոսքով՝ ապստամբների մի մասը սպանվել է, մյուս մասը՝ փախուստի դիմել։ Թալիբները նաև խոստանում են խտրական վերաբերմունք չցուցաբերել Փանջշիրի բնակչության նկատմամբ, որտեղ մեծամասամբ բնակվում են ազգությամբ տաջիկներ։ Նրանք նաև խոստանում են մոռանալ, որ 1996-2001 թվականներին՝ թալիբների առաջին իշխանության գալու ժամանակաշրջանում, փանջշիրցիները պայքարում էին նրանց դեմ։

«Նրանք մեր եղբայրներն են և մեզ հետ ավելի լավ ապագա կկառուցեն մեր երկրի համար»,- ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը։

Սակայն Դիմադրության ճակատը հերքել է Փանջշիրում թալիբների հաղթանակի մասին հայտարարությունները։
Ճակատի միջազգային կապերի բաժնի ղեկավար Ալի Մայսամ Նազարին Ֆեյսբուքում հայտնել է, որ թալիբների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և որ դիմադրության ուժերը շարունակում են զբաղեցնել բոլոր ռազմավարական դիրքերը հովտում:

Ապստամբների առաջնորդ Ահմադ Մասուդը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ իրեն լավ է զգում և կոչ է արել բոլոր աֆղաններին՝ ոտքի կանգնել իսլամիստների դեմ ազգային պայքարում: Իր ձայնային ուղերձում նա հայտարարել է, որ թալիբներն ընդհանրապես չեն փոխվել, այլ ավելի արմատական են դարձել:

Տաթև Ֆռանգյան