Արցախում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 1 ավիառումբ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 980 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել են հրդեհի մասին գրանցված կանչերը. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից:

Մեկ շաբաթվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 18 ելք: Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում: Մյուս 2 դեպքերն առաջացել են էլեկտրալարերի կարճ միացումից: Տուժածներ չկան:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղումներ չեն սպասվում: Հրշեջ փրկարարները հրդեհավտանգ շրջանում կշարունակեն ծառայությունն ուժեղացված ռեժիմով:

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է մեկ դեպք: Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է, և ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ: Փրկարարներն ու շտապ բժշկական օգնություն կայանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 1 ավիառումբ: Հանրապետության տարածքում հետախուզական և ականազերծման աշխատանքներին մասնակցում են ռուսական խաղաղապահ ուժերի, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորները:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, կենցաղային՝ 38 կանչ: Ջրամատակարարման աշխատանքներ կատարելու նպատակով փրկարարները կատարել են 16 ելք: Խմելու և առօրյա օգտագործման նպատակով ջուր է մատակարարվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերի բնակիչներին:

Գրանցվել է հիվանդի տեղափոխման 6, դռան բացման 8, վերելակի բացման 2, օձի հայտնաբերման 1 դեպք:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: