ՀՀ ուժային կառույցները իրար դեմ գործեր են սարքում. «Փաստ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ` Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում: Ոստիկանությունը հիմնականում նախահարձակ չի լինում, նրա գլխին փորձում են գործեր «սարքել» վերոհիշյալ կառույցները: Բազմաթիվ օրինակներ կան, բայց՝ չծանրանանք: Վերջին դեպքը ծեծված քաղաքացուն ոստիկանների կողմից դարձյալ ծեծի ենթարկելու գործն է:

Օրերս ՀՔԾ–ն այսպիսի հայտարարություն տարածեց.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով և 309–րդ հոդվածի 2–րդ մասով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.–ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 01.01.2018 թ.–ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել:

Երբ Է. Ա.–ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք նաև ողբերգական ավտովթարի դեպքը, երբ երկու ոստիկան զոհվեց: Այստեղ էլ իրար «հագան» քննչական կոմիտեն և ոստիկանությունը՝ մեկը մյուսին մեղադրելով որոշ գործեր «պարտակելու» մեջ:

Ինչևէ, ուժային կառույցները (բացի ՊՆ–ից) իրար վրա «վերխ» վերցնելու քաղաքականություն են վարում: Սա անհանդուրժելի է: Երկրի ղեկավարությունը պետք է վերջ տա պետության հիմքերը խարխլող այս տգեղ երևույթին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: