Սերժ Սարգսյանի լուսանկարը հեռացնելուց 3 տարի անց Փաշինյանի լուսանկարը՝ ՔՊ-ականների աշխատասենյակներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.02.2026 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 14-ի դրությամբ
14.02.2026 | 10:51
Նավթի գներն աճել են
14.02.2026 | 10:26
Նիկոլ Փաշինյանը դասախոսելու է Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»
14.02.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.02.2026 | 23:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
13.02.2026 | 23:00
Կլիմայական ապատեղեկատվությունը մարտահրավեր է դարձել. ինչ լուծումներ են առաջարկվում
13.02.2026 | 22:49
«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
13.02.2026 | 21:55
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.02.2026 | 21:41
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.02.2026 | 21:28
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
13.02.2026 | 21:13
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg
13.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի լուսանկարները պատերից հեռացրած իշխանության ներկայացուցիչները երեքուկես տարի անց իրենց աշխատասենյակներում պետական սիմվոլների կողքին փակցնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Այն առաջինը նկատվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում։ Քոչարյանը, սակայն, միակ պատգամավորը չէ, ում գլխավերևում Փաշինյանի լուսանկարն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոստովանում է՝ իր աշխատասենյակում ևս սրբապատկերի և մի քանի այլ նկարների կողքին կախված է Փաշինյանի լուսանկարը։

Խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները թեև վստահեցնոււմ են, որ նկարը փակցնելու ցուցում չեն ստացել, բայց փաստն այն է, որ Փաշինյանի լուսանկարը աշխատասենյակներում ունենալու որոշումը նրանք միաժամանակ են կայացրել։

Հրաչյա Հակոբյանը փորձում է բացատրել՝ իր աշխատասենյակում ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ իրենց քաղաքական թիմի առաջնորդի նկարն է։

Նախկին առնվազն երկու նախագահների օրոք ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած և սուր քննադատությամբ աչքի ընկած Վիգեն Խաչատրյանն էլ ասում է՝ թող սա լինի իրենց ամենամեծ թերությունը:

Իշխանական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը դեռ չկա։ Պատճառն այն չէ, որ Գաբրիելյանը նման ցանկություն չունի, պարզապես սենյակը դեռ կահավորված չէ, հընթացս ինքը ևս կհետևի գործընկերների օրինակին։ Իսկ մինչ այդ տարակուսած հարցնում է՝ ի՞նչ է փոխվելու, եթե Փաշինյանի լուսանկարը պատին չլինի։

Իսկ պատգամավորի հարցի պատասխանը, թե երկրի խնդիրների լուծումը որքանով կապ ունի նկար փակցնել-չփակցնելու հետ, գուցե իմանա իրենց քաղաքական թիմի առաջնորդը։ Հենց Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանի ամբիոնից տարբեր առիթներով և ամենակոշտ հռետորաբանությամբ քննադատում Սերժ Սարգսյանի լուսանկարը պատերից փակցնելու պրակտիկան։

ՔՊ-ականները, իհարկե, չեն ընդունում, որ իրենց այսօրվա քայլերը հակասում են հեղափոխության օրերի հայտարարություններին, իսկ Նիկոլ Փաշինյանը, ասում են, քննադատել է ոչ թե քաղաքական առաջնորդի նկարը փակցնելու փաստը, այլ այն, որ երկրի ղեկավարի լուսանկարը փակցված էր գրեթե բոլոր պետական կառույցներում։

Մինչ Հրաչյա Հակոբյանն ասում է, որ դա նաև հարգանքի նշան է, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտում է՝ այդ քայլն ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխության արժեքներից շեղված իշխանությունն այդ գաղափարների կրողը չէր և հաճախ ավելի անընդունելի քայլերի է գնում, քան նախկին իշխանությունը։

Իրավապաշտպանը նկատում է՝ գուցե մարդկանց թվա, թե նկար կախելը փոքր խնդիր է երկրի անվտանգային մարտահրավերների ֆոնին, բայց հենց այս ճանապարհն է, որ տանում է դեպի ժողովրդավարական հիմքերի խարխլում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Մարիամ Ստեփանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: