ՌԴ-ն հրեշային պլան է իրականացնում․ այն է՝ միջանցք տալ Թուրքիային Սյունիքում՝ արնաքամ անելով ՀՀ-ին․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:05
Քոչարի թանգարանից կես մլն դոլարի գործ է անհետացել, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ են․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 15:02
Քոքոբելյանի հոր առևանգման վարույթի նախաքննությունը, Իրանի քաղաքացու մասով, ավարտվել է
19.11.2024 | 14:54
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել․ ՀՀ-ն այն ներկայացնողների թվում չէ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, Հայաստանում պատերազմից հետո կարծում էին, թե հայ ռազմագերիներին վերադարձնելու գործում ՌԴ-ն առանցքային դեր է կատարելու, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է և, իբր, դրա կատարման երաշխավորը։ Մոռանալով, որ հայ ռազմագերիներին Բաքուն առևանգել է ռուս խաղաղապահների լիազորությունների տարածքից՝ Խծաբերդ և Հին Թաղեր հատվածից, ավելին՝ ուժով գրավել է այդ գյուղերը, Լավրովը հայտարարում է, թե Բաքվում պահվում են ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարվածները, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է ռազմական գործողությունների ժամանակ գերեվարվածների մասին։ Ինչո՞ւ է ՌԴ-ն այսպիսի հայտարարություն անում, ո՞րն է նպատակը։

-Ես եկել եմ մի եզրակացության այս անընդհատ ճնշումներից և 100 տարի առաջ հոշոտված Հայաստանի մարմնից՝ ինչո՞ւ այս մեր ոխերիմ բարեկամը չի հեռանում, ի՞նչ է ուզում մեզանից, ինչո՞ւ թուրքերի հետ միասին կազմակերպեց Արցախյան պատերազմը, որի կազմակերպիչն ու դիրիժորը ինքը՝ Կրեմլն է։ Ի՞նչ են ուզում Հայաստանից․ ՌԴ-ն իրականացնում է հրեշային մի պլան, որը, իբր թե, բխում է ՌԴ-ի շահերից։ Ի՞նչ նկատի ունեմ․ ՌԴ-ն Օսմանյան պետության կազմավորումից ի վեր միշտ կախված է եղել նեղուցների խնդրից՝ Բոսֆորի, Դարդանելի։ Ի՞նչ կապ ունի սա Արցախի և Հայաստանի հետ։ Հրադադարի հայտարարության մեջ միջանցքի մասին հարց չկա, բայց դա անընդհատ մտցնում էին, ինչպես Լավրովն է բաց ասում, որ չեն կարող տալ գերիներին։ Սա կենսական՝ կյանքի ու մահվան հարց է։ Նեղուցները ՌԴ-ին պետք են կյանքի ու մահվան գնով՝ համաշխարհային իմպերիալիստական ծրագրերն իրականացնելու համար, բայց գիտեք, որ թուրքերը պարբերաբար փակում են նեղուցները։ Հիմա ՌԴ-ին ճնշման լծակներ են պետք, որոնք, իհարկե, նեղուցներին չեն փոխարինի, բայց շատ զգալի ձևով թուրքերի համար խնդիր կառաջացնեն։ Ահա այստեղից է միջանցքի առաջացման հարցը։

-Ալիևի շուրթերից է առավելապես հնչում «միջանցք» բառը նա պահանջ է ներկայացնում ՀՀ-ին՝ տրամադրել միջանցք, բայց դա, ստացվում է, ռուսակա՞ն գաղափար է։

-Այո՛, բացառապես ռուսական ծրագիր է, Ալիևն իր համար որպես գործիք շատ ձեռնտու է՝ իրենց շահերը համընկնում են։ Հիմա կփորձեն Հայաստանն արնաքամ անել, ռևանշիստներն էլ գիշեր ու ցերեկ ցույց և գործադուլ կկազմակերպեն, ԱԺ-ում շշաձգությամբ կզբաղվեն՝ նռնակաձգության փոխարեն, որ պիտի անեին Ջրականում, չեն արել, այստեղ են անում։ Սյունիքն ամբողջական մի հսկա լեռնազանգված է։ Եթե ինքն այստեղ Ադրբեջանի պատրվակով և նրա օգնությամբ, գուցե՝ Հայաստանում 5-րդ շարասյան, ենթադրենք կստանա «միջանցք» կոչվածը, ուրեմն ի՞նչ կլինի, կվերահսկի թուրքական հոսքը, ահռելի տնտեսական և քաղաքական ազդեցություն ձեռք բերած թուրքական իրականությունը դեպի Միջին Ասիա հոսքը կկազմակերպի, որն ինքն է վերահսկելու։ Սա շատ լուրջ հարց է։

-Հայաստանն ինչպե՞ս է կարողանում պատերազմից հետո դիմադրել այսպիսի հզոր ճնշումներին և զիջումների չգնալ։

-Տեսեք, ենթադրենք՝ վերցնենք տարբերակ, թե մենք ինչ-ինչ տարբերակներով ոչ թե կոմունիկացիաների հարց ենք լուծում, որի տակ իրենք միջանցք են հասկանում, թուրքական երթևեկը դառնում է 100 տոկոսանոց։ Եվ այն ժամանակ, երբ կլինի թուրքական երթևեկը դեպի Միջին Ասիա, նայենք Կրեմլի տեսակետից այդ հարցին, եթե այդ ժամանակ թուրքերը փակեն նեղուցները ռուսական նավատորմի առաջ, իրենք կփակեն հայկական լեռնանցքները։ Եվ կսկսվի «բազարը»՝ դուք մեզ թողեք՝ մենք անցնենք Միջերկրական ծով, մենք ձեզ կթողնենք Միջին Ասիա։ Սա է ահավորությունը ռուսական ծրագրի, որը հայ ժողովրդին կանգնեցնում է պատերազմի, կենաց ու մահվան առաջ։ Կարո՞ղ են սա անել բացահայտ, կարծում եմ՝ ոչ, որովհետև գիշեր-ցերեկ պնդօղակը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի վզին ուժեղանում է։ Մեզ իրեն կպցրել է դաշնակից ու պոկ չի գալիս, թե մենք իր ի՞նչ դաշնակիցն ենք։ Նա մեր դաշնակիցը չի, Ադրբեջանինն է։ Հայաստանը պատերազմից հետո այսքան ժամանակ դիմացել է։ Մենք առաջինը համազգային մոբիլիզացիայի պիտի գանք։ Հայաստանը պետք է լինի կազմակերպված և արդիական պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան