ՄԻՊ-ը Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի անթույլատրելի պայմանները վերացնելու առաջարկներն ուղարկել է ԲԴԽ

Լուրեր

26.01.2026 | 18:53
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները մասնակցել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված լեգենդների խաղին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.01.2026 | 18:48
ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղու» պատճառով. Ուկրաինայի արտաքին հետախուզություն
26.01.2026 | 18:37
786.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կփոխանցվի բյուջե․ Սերժ Սարգսյանի և մեկ անձի միջև գործարքն անվավեր է ճանաչվել
26.01.2026 | 18:28
Նարեկ Կարապետյանը հրաժարվել է զինծառայությունից ազատվելու պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնել․ ՔԿ
26.01.2026 | 18:26
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի
26.01.2026 | 18:18
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազության հայցերը բավարարվել են
26.01.2026 | 18:09
Թղթե տոպրակները շատ տեղերում կիրառելի են․ նախարարը՝ պոլիէթիլենային տոպրակների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 18:07
Փաշինյանը ՊՆ է այցելել // Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 18:01
Հայաստանը 5 մասնակից կունենա ձմեռային Օլիմպիական խաղերում
26.01.2026 | 17:58
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
26.01.2026 | 17:54
«Հաջողակ Հնդկաստանն աշխարհը կայուն է դարձնում». ԵՄ ղեկավարները մասնակցել են Հնդկաստանի Հանրապետության օրվա շքերթին
26.01.2026 | 17:46
«Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է»․ «Ինտերի» անդրադարձը Մխիթարյանի գոլին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 17:45
Իրավապաշտպանները հաստատել են, որ Իրանում զոհերի թիվը 5,848 է. Time-ը հաղորդում է՝ այն կարող է գերազանցել 30,000-ը
26.01.2026 | 17:39
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ին անցած քվոտայով ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել
26.01.2026 | 17:30
Առաջիկա երկու օրերին ևս Երևանում մառախուղ է սպասվում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:

Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր էին հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.

• Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:

Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:

Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:

• Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:

Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:

Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:

Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:

• Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:

• Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:

Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:

• Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:

• Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:

• Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

• Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:

Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով: