Կիևում ԹՈւՄՈ կենտրոն է բացվել
Հասարակություն
01.09.2021 | 23:20Այսօր Կիևում բացվեց ԹՈԻՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը համալրեց այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը: Այդ մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ընդգծելով ԹՈՒՄՈ-ի առանձնահաուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց գաղափարը իրագործաց անձանց, մաղթելով նորանոր հաջողություններ: