Գյումրիում տղամարդը չի կարողացել հաշվից գումար կանխիկացնել և սպառնացել է պայթեցնել բուքմեյքերական գրասենյակը․ ոստիկանները կանխել են

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում ստացվել է ահազանգ: Գյումրիի մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցը հայտնում էր, որ գրասենյակ է զանգել 48-ամյա մի տղամարդ և ասել, թե ցանկանում է գումար կանխիկացնել իր հաշվից, ինչը մերժվել է, տղամարդն էլ սպառնացել է պայթեցնել գրասենյակը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողներն ու Շիրակացու փողոցում հայտնաբերել տղամարդուն: Տեսնելով ոստիկաններին` նա հայտնել է, որ բուքմեյքերական ընկերության հետ գումարային խնդիր ունի և ցանկանում է պայթեցնել գրասենյակը: Այնուհետև նա գրպանից հանել է նռնակի նմանվող առարկա և սպառնացել, որ եթե ոստիկանները մոտենան՝ իրեն կպայթեցնի: Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում նա, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել Մուշի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել և վերցվել է նռնակի նմանվող երկու առարկա:

Տղամարդը հայտնել է, որ դրանք նռնակ են, որոնք 1990 թվականին իրեն տվել է հանգուցյալ ֆիդայի ընկերը, որի անունը չի հիշում:

Հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է:

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: